23/07/2020 13:22
Չինաստանը կարող է փակել Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունն ի պատասխան Վաշինգտոնի քայլերի
Չինաստանը կարող է փակել Չենդուում (Սիչուանի հարավ - արևմտյան նահանգ) ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունն ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, որը պահանջել է Հյուսթոնում դադարեցնել Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը, հայտնում է South China Morning Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ Չինաստանը նախազգուշացրել էր, որ «վճռական հակամիջոցներ» կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի իր պահանջից: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները մայրցամաքային Չինաստանում ունի հինգ գլխավոր հյուպատոսություն. Գուանչժոում, Շանհայում, Շենյանում, Չենդուում եւ Ուհանում, նաև խոշոր դիվանագիտական ներկայացուչություն Հոնկոնգում:
Ինչպես նշում է թերթը, սկզբնապես քննարկվում Էր Ուհանում (Հուբեյի նահանգ) ԱՄՆ-ի հյուպատոսական ներկայացուցչության փակման հնարավորությունը: Սական այդ քայլը, վերլուծաբանների կարծիքով, լուրջ ազդեցություն չի ունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմն արդեն այդ քաղաքից տարահանել է իր անձնակազմը կորոնավիրուսի համավարակից հետո: