23/07/2020 17:30
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 221 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2621 նոր դեպք, մահացել է 221 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2621 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 284 034 մարդ, ապաքինվել՝ 247 230-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է15 074-ի: