23/07/2020 13:40
Չինաստանն իր առաջին առաքելությունն է ուղարկել Մարս
«Չանչժեն-5» (CZ-5) ծանր հրթիռ-կրիչը հինգշաբթի արձակվել է Մարսի հետազոտման առաջին «Տյանվեն-1» չինական առաքելությամբ, հայտնում է CCTV հեռուստաալիքը:
«Տյանվեն-1» ավտոմատ միջմոլորակային կայանից մոտ 5 տոննա քաշով հրթիռի արձակումն իրականացվել է ժամը 08:45-ին Հայնան կղզու վրա տեղակայված չինական Վենչան տիեզերակայանի LC101 մեկնարկային հարթակից։
Չինական առաքելության նպատակն է կյանքի հետքեր գտնել Մարսի վրա, ինչպես նաև ուսումնասիրել մարդու կողմից դրա գաղութացման հնարավորությունները:
Կայանը պետք է Կարմիր մոլորակ հասնի յոթ ամսում՝ 2021 թվականի փետրվարի 11-ին: Այս պահին նա կսկսի կատարել արգելակային զորավարժություն և կմտնի Մարսի ուղեծիր: