23/07/2020 19:49
Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Լիբիայի հակամարտության կարգավորման համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել այն տերությունների դեմ, որոնք ներքաշված են Լիբիայի հակամարտության մեջ, քանի որ նման միջոցառումներն, իր կարծիքով, կօգնեն հասնել իրադրության կարգավորմանը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ օտարերկրյա տերություն խախտի զենքի մատակարարումների էմբարգոն: Եվրամիության IRINI գործողությունը ԵՄ-ի պատասխաններից մեկն է, բայց այն անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել՝ ավելի մեծ հուսալիության հասնելու համար: Եվս մեկ փուլ կարող է դառնալ պատժամիջոցների սահմանումը: Դա անհրաժեշտ պայման Է հրադադարին հասնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահն՝ ընդունելով Կիպրոսի ղեկավար Նիկոս Անաստասիադիսին: Հեռարձակումը սոցցանցերում իրականացրել է Ելիսեյան պալատը:
Ըստ նրա՝ Ֆրանսիան ջանքեր կգործադրի Լիբիայում հակամարտության հետագա կարգավորման համար: Մակրոնը նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է «հանգամանորեն քննության ենթարկի անվտանգության թեման միջերկրածովյան տարածաշրջանում: