23/07/2020 13:57
Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է, և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ, այս մասին ֆեյսուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»,- գրել է նա։