23/07/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 162 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 469-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 25 244 (+478) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-19):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 905 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 688 (+10), այլ պատճառներով՝ 217:
Մեկ օրում մահացել է 10 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։