23/07/2020 09:58
«Հրապարակ». Ումից ձեռք բերել պատվաստանյութ՝ը Նուբար Աֆեյանի՞ց, թե՞ Ռուսաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար:
Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները և Ռուսաստանից գնեք՝ հարցրինք առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետևում ենք բոլոր փորձարկումներին, և միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն լուրջ բանակցություններ... Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը»»։