23/07/2020 00:02
«Լավա չեն ձերբակալել». Գործարարների և վարչապետի այսօրվա հանդիպումը շատ վատ անցավ. Վահան Քերոբյան
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է, որ գործարարների և վարչապետի այսօրվա հանդիպումը շատ վատ անցավ։
«Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է», - գրել է Քերոբյանը։
Գրառման մեկնաբանություններում նա նշել է, որ «մենք ոնց որ մանկապարտեզի սաներ լինեինք, որ պիտի մեր դաստիարակին լսեինք»։
Ըստ Քերոբյանի՝ վարչապետը գործարարներին մեղադրեց «մաֆիոզ մտածելակերպի, նախկին «հաստատ գործած» հանցանքների, հարկերի իմաստը չհասկանալու և այլն։ Մունաթ էր, ոչ թե հանդիպում»։
«Լավա չեն ձերբակալել», - արձագանքել է օգտատերերից մեկը։