24/07/2020 20:44
Մեդվեդև. Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից:
Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է այն հարցերի մասին, որոնք քննարկվել են Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը:
«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից», - նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը: