24/07/2020 14:21
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է
Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով», - նշեցին Դատախազությունից։
Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Բագրատյանը, Գլխավոր դատախզությունից փոխանցեցին, որ հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով։
Հիշեցնենք՝ Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: