24/07/2020 17:40
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 215 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2489 նոր դեպք, մահացել է 215 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2621 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 286 523 մարդ, ապաքինվել՝ 249 212-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 15 289-ի: