24/07/2020 17:08
COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ. թարմացվում է ժամը 1
COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա ՆԻկողոսյանը:
«Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա ` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:
Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է»,- գրել է նա: