24/07/2020 15:16
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 154 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 154 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 046 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5811 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 800 849 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8444 մարդ, ընդհանուր առմամբ, 588 774 պացիենտ: