24/07/2020 15:39
Ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը. Էդմոն Մարուքյանը՝ հայերի և ադրբեջանցիների բախումների մասին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցող բախումներին։
«Ուժի գործադրման մեկ տարածք կա
Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում և հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետևանքով և տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական և այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։