24/07/2020 18:12
Պուտինն ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը, հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության ֆոնին», - նշել է Պեսկովը: