24/07/2020 10:46
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 613 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 451-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 25 734 (+490) մարդ, այս պահին բուժվում է 9969-ը (-63):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 910 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 692 (+4), այլ պատճառներով՝ 218 (+1):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ