24/07/2020 13:38
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է փակել հյուպատոսությունը Չենդու քաղաքում
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հրապարակված հայտարարության մեջ:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու և գործունեություն վարելու թույլտվությունը հետ կանչելու որոշման մասին:
Նախարարությունը նաև գլխավոր հյուպատոսությանն առաջադրել է ամբողջ գործունեության և միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ:
Փաստաղթում ընդգծված է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ն միակողմանի կարգով ձեռնարկել է սադրանք՝ Չինաստանից խստորեն պահանջելով փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: