24/07/2020 19:40
Ադրբեջանցիները հարձակվել են Սալարևոյում Հայկական Տուն խանութի վրա, սեփականատերը հոսպիտալացվել է (Տեսանյութեր)
Սալարևոյում Հայկական Տուն խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
«Ականատեսների աչքերով 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուղն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները», - գրել է նա՝ տեղեկացնելով, որ խանութի սեփականատերը այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է։