24/07/2020 09:25
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց: