24/07/2020 12:54
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1.2 միլիոնը
Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 49.3 հազար նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 287 945-ի, հայտնում է Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը:
Ըստ վերջին տվյալների՝ հանրապետությունում բուժում է անցնում 440 135 մարդ, ապաքինվել է 817 208 պացիենտ, 30 601 մարդ մահացել է:
Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը;