25/07/2020 10:40
Աշխարհում COVID-19-ից ապաքինվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակից ապաքինվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը:
Ըստ համալսարանի՝ աշխարհում COVID-19-ից ապաքինվել է 9,043,203 մարդ, մահացությունների թիվը կազմում է 639,652, ընդհանուր առմամբ վարակվել է 15 736.499 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հռչակել է COVID-19 համաճարակ: