25/07/2020 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 996 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 383-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 26 243 (+509) մարդ, այս պահին բուժվում է 9833-ը (-136):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 920 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 700 (+8), այլ պատճառներով՝ 220 (+2):
Մեկ օրում մահացել է 10 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: