25/07/2020 13:35
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 146 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 146 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 192 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5871 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 806 720 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8366 մարդ՝ ընդհանուր առմամբ, 597 140 պացիենտ: