25/07/2020 12:57
Թրամփ. ԱՄՆ-ն գնել է «Ռեմդեսիվիրի» համաշխարհային պաշարների 90 տոկոսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները գնել է երկրում արտադրվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարների 90 տոկոսը, որն օգտագործվում է COVID-19-ի բուժման համար:
«Իմ վարչակազմն ամրագրել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային մատակարարումների 90 տոկոսը, որը մեծ ազդեցություն է ունենում կորոնավիրուսի բուժման հարցում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Հուլիսի սկզբին բրիտանական The Guardian պարբերականը գրել էր, որ Ամերիկան Gilead Sciences ընկերությունից գնել է «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի եռամսյա պաշարների մոտ 90 տոկոսը:
«Ռեմդեսիվիր»-ն արտահերթ կարգով մայիսի 1-ին հավանության էր արժանացել ԱՄՆ-ում COVID-19-ի բուժման գործում: