25/07/2020 14:53
Պորտլանդում անկարգությունները շարունակվում են
Ցուցարարների և դաշնային գործակալների միջև բախումներն ամերիկյան Պորտլենդ քաղաքում շարունակվում են: Այս մասին հայտնում է РИА Новости- ն:
Նշվում է, որ դաշնային գործակալները կրկին օգտագործում են արցունքաբեր գազ և աղմկոտ նռնակներ՝ քաղաքի դատարանին հարող տարածքում գտնվող հարյուրավոր բողոքողների ցրելու համար: Այդպիսով, նրանք պատասխանել են ակցիայի մասնակիցներին, որոնք դյուրավառ իրեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Գործակալության տվյալով՝ Պորտլենդում 50 օրից ավելի չեն դադարում զանգվածային անկարգությունները: