25/07/2020 15:49
Որքա՞ն գումար է ԱՆ-ն ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում. Ֆինանսական հաշվետվություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։
Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
Հանրագումար` 5,808,527,812