25/07/2020 23:07
Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկան» բառիս լայն իմաստով վերացավ. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
«Սպայկան» պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբիի դեմ՝ խլելով շուկան, և փայլուն օրինակ էր պետության ու մասնավորի համագործակցության, Facebook-յան տեսաուղերձում, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում առաջացած խնդիրներին՝ հայկական մրգի հետ կապված:
«Հետո եկավ Նիկոլ Փաշինյանն ու քանդեց դա։ Եթե «Սպայկան» լիներ այն ժամանակվա «Սպայկան», ծիրանի խնդիրը չէր լինի, որովհետև ինչքան գիտեմ՝ «Սպայկան» հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։
Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկան» բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել է հայկական բիզնեսին», - ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լավագույն հարաբերությունների մեջ չի ՌԴ-ի ղեկավարության հետ։
«Եթե մենք պատմականորեն մեր ամենաանկազմակերպ շրջանում ենք, ադրբեջանցիները ամենակազմակերպված շրջանում են», - ասաց նա: