27/07/2020 18:45
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը տեղեկացնում է, որ ՀՔԾ-ում իրեն մեղադրանք են առաջադրել։
«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել իմ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ», - գրել է Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք` ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։