27/07/2020 10:34
Հակառակորդի կրակոցից սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել
Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի․․․ Փառք քեզ, հերոս», - գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։