27/07/2020 14:26
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 85 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 85 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13 354 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5635 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 818 120 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3079 մարդ, ընդհանուր առմամբ՝ 603 329 պացիենտ: