27/07/2020 11:06
Սիեթլում մոտ 60 ոստիկան է տուժել անկարգությունների հետևանքով
Մոտ 60 ոստիկան է տուժել, 47 մարդ ձերբակալվել ԱՄՆ Սիեթլ քաղաքում անկարգությունների հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 45 ձերբակալվածի և 21 տուժած ոստիկանի մասին։ Ոստիկանությունը քաղաքում տեղի ունեցողն անվանել է ապստամբություն։
Ոստիկանությունը կայքում լուսանկարներ է զետեղել, որում ցուցարարները քարեր, շշեր, փայտե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Կատարվում է քննություն:
Նախօրեին ցուցարարներն այրել էին անչափահաս հանցագործների համար կառուցվող կենտրոնի կառուցատարրերը, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի պատերը պայթեցնելու փորձ ձեռնարկել։
ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ոստիկանական բռնության հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո;