27/07/2020 10:14
Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես փակվեց
Չինաստանի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես փակվել է, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն:
Նշվում է Չինաստանի իրավասու մարմինների աշխատակիցները մտել են հաստատության տարածք՝ գլխավոր դարպասներով և կատարել ընդունում:
Հյուպատոսարանը փակվել է երկուշաբթի ժամը 10:00-ին:
Դիվանագիտական հաստատությունը բացվել էր 1985 թվականին։
Չինական կողմը նման քայլի է դիմել՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների։ ԱՄՆ-ն հուլիսի 21-ին Չինաստանից պահանջել էր փակել Հյուսթոն քաղաքում տեղակայված չինական գլխավոր հյուպատոսությունը: