27/07/2020 22:34
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, հայտնում է Էրդողանի աշխատակազմը։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նրանք նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարվածությունը, նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։