27/07/2020 16:47
ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում (Տեսանյութ)
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում մարդկանց զանգվածային բնակության վայրում ահաբեկչություն է կանխել, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Ծագմամբ Կենտրոնական Ասիայից տղամարդը ոչնչացվել է Խիմկիում տեղի ունեցած կրակոցների ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը՝ կանխվել է «ահաբեկչական կազմակերպության անդամի գործունեությունը, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն կատարել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում»:
Խիմկիի լքված ավտոտնակների տարածքում հատուկ ծառայությունները և իրավապահները հայտնաբերել են կասկածել տղամարդու, որը կրակ է բացել ձերբակալության ժամանակ:
Պատասխան գործողությունների ընթացքում հանցագործը վնասազերծվել է, հայտնում են հետախուզական ծառայությունից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 ինքնաձիգ և նռնակ:
Նաև ապացույցներ են գտնվել, որ հանցագործը կապված է Սիրիայում միջազգային ահաբեկիչների հետ և նախապատրաստում էր զանգվածային գնդակահարություն:
Հարուցվել է քրեական գործ: