27/07/2020 11:37
«Հաննա» մրրիկի պատճառով արտակարգ դրություն է մտցվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հրամանագիր է ստորագրել Տեխաս նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ կապված «Հաննա» մրրիկի հետ, ինչպես նաեւ կարգադրել է տեղական իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել:
ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը հայտնել է ուրբաթ գիշերը արևադարձահին «Հաննա» փոթորկի կազմավորման մասին: Շաբաթ այն ուժգնացել է մինչեւ մրրիկ: Մթնոլորտային երևույթը հասել է Տեխասի ափին:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ հայտարարել էր նահանգի 254 շրջաններից առավելապես առափնյա 32-ում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին:
Մրրիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսի սկզբից մինչև նոյեմբերի վերջը: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ եւ սեփական անուն ստանաում, եթե նրա սահմաններում քամու արագությունը հասնում է մոտ 17,5 մ/վ-ի: Քամու 33 մ/վ և ավելի արագության դեպքում փոթորիկը դառնում է մրրիկ: