27/07/2020 18:07
Սպիտակ տունն ու Սենատը պայմանավորվել են ԱՄՆ-ի տնտեսությանն աջակցելու նոր փաթեթի հարցով
ԱՄՆ-ի տնտեսությանն աջակցության նոր փաթեթի հարցով Սպիտակ տունն ու Սենատը «սկզբունքային» համաձայնության են հասել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուզի հայտարարությանը:
Մեդոուզը հայտարարել է, որ օգնության փաթեթն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի հուլիսի 27-ին, երբ լուծվեն մի շարք հարցեր, որոնց բովանդակությունը նա չի հստակեցրել:
Ավելի վաղ Մեդոուզը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ու հանրապետական սենատորները համարում են, որ կորոնավիրուսի հետ կապված մարտին քաղաքացիներին տրամադրված վճարումները չափազանց խոշոր են եղել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ևս 1 տրիլիոն դոլար կհատկացնի տնտեսության աջակցությանը: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: