27/07/2020 17:35
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 15 912-ի
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2434 նոր դեպք, մահացել է 212 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2434 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 293 606 մարդ, ապաքինվել՝ 255 144-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 15 912-ի: