27/07/2020 22:51
Պուտինը Էրդողանին հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության անթույլատրելիության մասին
Թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության համատեքստում։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է ցանկացած գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացիային։
Կողմերը հայտնել են, որ հետաքրքրված են կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ, բանակցությունների միջոցով։
Պուտինն ու Էրդողանը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով։
Նրանք նաև նշել են, որ ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ինչը կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովորուրդների շահերից, չունի այլընտրանք։