28/07/2020 20:15
Իրանն առաջին անգամ զորավարժություններ է անցկացնում ռազմական արբանյակի տվյալների օգտագործմամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) երեքշաբթի զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում: Դրանց ընթացքում առաջին անգամ օգտագործվում է «Նուր» ռազմական արբանյակից ստացված տեղեկատվությունը, հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը:
Զորավարժությունները տեղի են ունենում կորպուսի ռազմատիեզերական և ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն ԻՀՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումները, նաև՝ անօդաչու թռչող ապարատներ:
Ապրիլի 22-ին Իրանն արձակել է «Նուր» անվանումով իր առաջին ռազմական արբանյակը: Սարքը 425 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր է դուրս բերվել «Քասեդ» տանող հրթիռի միջոցով: