28/07/2020 15:35
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 16 147-ի
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2667 նոր դեպք, մահացել է 235 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2667 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 296 273 մարդ, ապաքինվել՝ 257 019-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 147-ի: