28/07/2020 18:41
Լիբանանն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու համար
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու համար, գրում է «Al Mayadeen»-ը:
Նա հայտարարել է, որ Իսրայելը խախտել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որը 2006թ.-ի հակամարտությունից հետո հրադադար էր հաստատել լիբանանա-իսրայելական սահմանին:
Դիաբը նաև կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել, քանի որ իրավիճակը Լիբանանի հետ սահմանին կարող է վատթարանալ առաջիկա օրերին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարել էին, որ իրենք կանխել են Լիբանանից զինված ահաբեկիչների՝ երկիր մուտք գործելու փորձը:
Նշվել է, որ հրաձգություն է տեղի ունեցել: