28/07/2020 11:46
Թրամփը քրեական պատժով է սպառնացել կառավարական շենքերի նկատմամբ վանդալիզմի գործողություններ կատարողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրեական պատժով է սպառնացել կառավարական շենքերի նկատմամբ վանդալիզմի գործողություններ կատարող ցուցարարներին:
«Անարխիստները, սադրիչները և ցուցարարները, որոնք Պորլտելնդում դաշնային դատարանի շենքը կամ ցանկացած այլ կառավարական շինություն ապականում են և վնաս հասցնում դրանց, քրեական հետապնդման կենթարկվեն՝ հուշարձանների պահպանության մասին թարմացված օրենքին համապատասխան՝ նվազագույնը 10 տարով: Մի՛ արեք այդպես»,- գրել է երկուշաբթի Թրամփը Twitter-ում
ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո: Անկարգությունները Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում վերջին օրերին չեն դադարում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 20-ից դաշնային դատարանի մոտ հավաքված ցուցարարները շենքի պատերին աերոզոլների միջոցով գրություններ են թողել, ինչին ի պատասխան իրավապահները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ էին կիրառել: