28/07/2020 13:00
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, նաև 34 ասիմպտոմ վարակակիր:
Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեին:
Նշվում է, որ COVID-19 ունեցող 57 հիվանդի մոտ հայտնաբերվել է Չինաստանի Սինցզյան Ույգուր ինքնավար շրջանում:
Չինաստանում նախօրեին գրանցվել էր կորոնավիրուսային վարակի 46 նոր դեպք, ինչպես նաև 68 ասիմպտոմատիկ վարակակիր: