28/07/2020 19:17
ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ենթադրյալ ժամկետը
COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել 2021 թվականի կեսին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՀԿ փորձագետ Սումիա Սվամինաթանը՝ DPA-ին տված հարցազրույցում:
«Կլինիկական փորձարկումների փուլում այժմ ավելի քան 20 պատվաստանյութեր են: Հուսով ենք, որ դրանցից մի քանիսն արդյունավետ կլինեն: Եթե իրատես լինենք, ապա հնարավոր է 2021 թվականի կեսերին պատվաստանյութ ունենանք», - ասել է նա: