28/07/2020 13:09
Վիետնամում հայտարարել են կորոնավիրուսի ավելի ագրեսիվ տեսակի բռնկման մասին
Վիետնամի Դանանգ քաղաքում և հարևան նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Համապատասխան տեղեկատվությունը պարունակվում է երկրի կառավարության պաշտոնական պորտալում:
Անցած հինգ օրվա ընթացքում երկրում գրանցվել է անհայտ կրողից վարակվելու չորս դեպք, երկու վարակվածները միացված են թոքերի արհեստական օդափոխման համակարգին:
Ըստ վիետնամցի բժիշկների՝ նոր տեսակի վիրուսն ավելի ագրեսիվ է, քան ավելի վաղ հայտնի էր: Այն արագ բազմանում է և ավելի արագ հանգեցնում վիճակի ծանրության: Առողջապահության նախարարությունը կարծում է, որ վիրուսը մտել է Վիետնամի կենտրոնական շրջան, որտեղ գտնվում է Դանանգ քաղաքը ՝ անօրինական միգրանտների երկիր մուտք գործելու կամ վիրուսի մուտացիայի պատճառով քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները:
Վարակի տարածումը կանխելու համար COVID-19 կանխարգելման և վերահսկման ազգային հանձնաժողովի փորձագետները ներդրել են պարտադիր երկշաբաթյա կարանտին: