28/07/2020 10:28
Մեքսիկայում «Հաննայի» զոհն է դարձել 4 մարդ (Տեսանյութ)
Մեքսիկայի հյուսիսում Ատլանտյան օվկիանոսի այս տարվա առաջին փոթորկի՝ «Հաննայի», զոհն է դարձել 4 մարդ։ Եվս 6 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է El País-ն։
Փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, որոնք Տամաուլիպաս, Կոաուիլա և Նուևո-Լեոն նահանգներում հանգեցրել են հեղեղումների։ Մի շարք բնակավայերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
Հուլիսի 26-ին արևադարձային հզոր փոթորիկը մոլեգնում էր Տեխասում: Մի շարք շրջաններում արտակարգ դրություն էր սահմանել: 270 հազար տուն առանց էլեկտրամատակարարման էր մնացել: