28/07/2020 11:15
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթն այս տարի կվիճարկեն երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Նոան»: Վերջինս վիճակահանության արդյունքում կհամարվի դաշտի տեր:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ ժամը 19։00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Մեդիա ներկայացուցիչների թվաքականի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: