29/07/2020 18:32
Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը
Հոսքային հաղորդումների ծառայություններ մատուցող ամերիկյան Netflix կորպորացիայի բրենդի արժեքը մեկ տարում աճել է 72 տոկոսով և կազմում է 26,7 միլիարդ դոլար: Նման գնահատական է տրվել Forbes ամսագրի հրապարակած աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում:
Ցանկի առաջին հորիզոնականներում, ինչպես և մեկ տարի առաջ, տեղ են գրավել համապատասխանաբար հետևյալ բրենդները. Apple ը՝ 241,2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207,5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162,9 միլիարդ դոլար), Amazon-ը (135,4 միլիարդ դոլար) և Facebook-ը (70,3 միլիարդ դոլար): Դրանց հաջորդում են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը և McDonald՚s-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ էր մտել նաև Toyota-ն, սակայն այս տարի՝ կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել է միայն 11-րդ տեղը:
Louis Vuitton-ը, որն ավելի վաղ չէր մտնում ամենաթակ բրենդների տասնյակը, թանկացել է 20 տոկոսով՝ այդ կերպ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:
Առաջատարների տասնյակից միայն Facebook-ն ու Samsung-ն են կորցել արժեքի համապատասխանաբար 21 և 5 տոկոսը, մնացած ապրանքանիշները թանկացել են: Netflix-ը, որը մեկ տարում ցույց է տվել 72 տոկոս ամենամեծ աճը, տեղ է զբաղեցրել 26-րդ հորիզոնականում:
Ամենաթանկ 100 բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 2,54 տրիլիոն դոլար: