29/07/2020 13:53
Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 40 հազար դեպք
Վերջին մեկ օրում Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 40 816 դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի 2 483 191 դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Երկրում մինչ օրս կորոնավիրուսից մահացել 88 539 պացիենտ, վերջին մեկ օրում՝ 900-ը: Կորոնավիրուսից ապաքինվել է 1 721 560 մարդ: Վարկակիրների և մահվան դեպքերի թվով Բրազիլիան աշխարհի երկրների թվում երկրորդն է՝ Միացյալ Նահանգներից հետո: