29/07/2020 12:12
Չինաստանում մեկ օրում COVID-19-ի 101 դեպք է հայտնաբերվել
Չինաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 101 դեպք և 27 ասիմպտոմ վիրուսակիր, հիվանդանոցներից դուրս է գրվել 10 պացիենտ, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ,:
Հաղորդվում է, որ 101 նոր դեպքից 98-ը տեղային է, բոլորը հիմնականում հայտնաբերվել են Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում (89 դեպք) և Լյաոնին նահանգում (8 դեպք), որտեղ վերջին շրջանում տեղի է ունեցել նոր բռնկում, ևս մեկ դեպք հայտնաբերվել է Պեկինում, մնացյալ երեք դեպքերը բերովի են: